Լուկաշենկոն ամանորյա պարահանդեսին է ներկայացել «Միսս Բելառուս-2018»-ի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատում ամանորյա պարահանդեսին է ներկայացել «Միսս Բելառուս-2018» գեղեցկության մրցույթի հաղթող Մարիա Վասիլևիչի հետ, այդ մասին տեղեկանում ենք երկրի ղեկավարի կայքէջից:

Պարահանդեսին մասնակցել է մոտ 300 դպրոցական և ուսանող, որոնք հաջողությունների են հասել ուսման, սպորտի մեջ և ստեղծագործական աշխատանքում:

Ամանորյա միջոցառման ժամանակ Բելառուսի նախագահը պարել է Վասիլևիչի հետ: Նրանք ձեռք ձեռքի տված քայլել են սրահի կենտրոն ու սկսել պարել:

Լուկաշենկոն նաև հանդիսավոր ելույթով է հանդես եկել, որի ժամանակ նշել է, որ իշխանությունների ու երիտասարդության միջև պատահում են տարաձայնություններ, սակայն կարևորն այն է, որ իշխանությունն ու բնակչությունը մի ուղղությամբ են նայում՝ Բելառուսի ապագայի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ