2015 թ.-ի ամռան ամիսներին Երևանում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր, մասնավորապես՝ փակվեց Մ. Բաղրամյան պողոտան: Ոստիկանական բռնություններից երիտասարդներին պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց «կենդանի պատ» ակցիան ցուցարարների և ոստիկանական ստորաբաժանումների միջև, որին արձագանքեցին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԿԳ նախարար և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Մ. Բաղրամյան պողոտայում նրա հայտնվելը առաջացրեց ցուցարարների վրդովմունքը և էլենէներգիայի սակագնի թանկացման դեմ փողոքի ցույցը որոշ ժամանակով վերածվեց Ա. Աշոտյանի դեմ բողոքի ակցիայի։ Երիտասարները սկսեցին վանկարկել «Աշոտյան հեռացիր» և «Աշոտյան սիկտիր» արտահայտություններ և նրա ուղղությամբ նետել տարբեր իրեր:
Իրավիճակը մեղմելու նպատակով մի քանի բարձրաստիճան ոստիկաններ փորձեցին Ա. Աշոտյանին հեռացնել պողոտայից, սակայն նա հեռացավ որոշ ժամանակ ցուցարարների դիմաց կանգնելուց և իր հասցեին վիրավորական արտահայտություններ լսելուց հետո։
Բազմաթիվ լրատվամիջոցներ այդ կադրերը ցուցադրում էին ուղիղ եթերում, որին հետևում էին հազարավոր հեռուստադիտողներ: