Հայտնի հնդիկ դերասան Միթհուն Չակրաբորտին (Դիսկո պարողը ֆիլմում՝ Ջիմիի դերակատարը) այդպիսի մարդկանցից մեկն է, ով որդեգրում է լքված մի երեխայի և նրա համար դառնում սիրող հայր:
Միթհուն փոքրիկ աղջնակին գտնում է աղբարկղում և առանց մտածելու՝ նրան իր տուն տանում: Նա աղջնակին տալիս է Դիշանի անունը, խնամում ու մեծացնում նրան:
Միթհունի ընտանիքի անդամները նոր երեխային գրկաբաց են ընդունում:
Ընտանիքի մայրը և երեք տղաները աղջնակին սիրում են ամբողջ սրտով, ինչպես իրենց հարազատին:
Դիշանին նույնպես նրանց կյանքը երջանկությամբ է լցնում:
Ներկայացված հրաշալի լուսանկարներն իսկապես անտարբեր չեն թողնի: