Տեսեք, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Տանը միայնակ» ֆիլմի հերոսները

«Տանը միայնակ» ընտանեկան կատակերգական ֆիլմը էկրան է բարձրացել  1990 թվականին։Ֆիլմը մի տղայի մասին է, ում ծնողները ողջ ֆիլմի ընթացքում թողնում են նրան տանը միայնակ։ Տղայի խելամտությունը օգնում է նրան դուրս գալ այս անելանելի վիճակից։ Տղան փոքր-ինչ վախկոտ էր, սակայն ըմբոստ էր և քաջ։ Ֆիլմի մեջ լինում են երկու տղա, որոնք ցանկանում են հակառակվել տղայի համառությանը, սակայն նրանց դա չի հաջողվում։

Դերասանական ճանապարհը սկսվում է 4 տարեկանից, երբ նա խաղաց Նյու Յորքի ֆիլհարմոնիկ թատրոնում։ Առաջին ֆիլմը, որտեղ նա դեր ստացավ, 1985 թվականին նկարահանված «Կեսգիշերին»  ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում էր երկրորդական կերպար։

1990 թվականին էկաններին հայտնված «Տանը մենակ» ֆիլմը  Կալկինի ճանապարհին ճակատագրական եղավ։ Կեվին Մակ-Կալիստերի դերը նրան բերեց առաջին մրցանակը՝ Ոսկե գլոբուս և «Տարվա փոքրիկ» տիտղոսը, իսկ նրա վճարը կազմում էր 100 հազար դոլար։ Ամերիկական և համաշխարհային տոմսարկղում ֆիլմը հավաքեց ավելի քան 500 միլիոն դոլար և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես առավելագույն գումար վաստակած կատակերգություն։ Մակոլեյի գլխավոր մենեջերը դարձավ նրա հայրը, բայց հորը որդին չէր հետաքրքրում, այլ նրա վաստակած գումարները, որոնք գնալով աճում էին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ