Հենց այսպես էլ Փաշինյանները դիմավորել են նախորդ՝ 2018 թվականը

2018 թվականի մարտի 31-ին Գյումրիի կենտրոնական հրապարակից մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քայլարշավը: Այն, ինչպես Փաշինյանն է նշում, ուղղված է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության եւ ՀՀԿ-ի: «Իմ քայլը» խորագրով քաղաքական շարժումը տեւելու է 14 օր եւ ավարտվելու Երեւանում՝ Ազատության հրապարակում նախատեսվելիք հանրահավաքով:

«Ուզում ենք, որ քաղաքացիների համար կամարտահայտության հարթակ ստեղծվի: Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրժել ՀՀ քաղաքացիների հետ ժամանակին կնքած պայմանագիրը՝ այն պարտավորությունը, որը նա ստանձնել է 2014թ.-ին, երբ հայտարարել է, որ այլեւս չի հավակնելու պետության ղեկավարի պաշտոնին:

Հիմա նա գիտակցաբար գնում է այդ քայլին: Մենք քայլում ենք՝ հանուն քաղաքացու հաղթանակի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ հույս ունեն, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ ապրիլի 13-ին կլինեն Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանն այսօր քայլելու է դեպի Ջաջուռ, իսկ առաջիկա օրերին այցելելու է նաեւ ՀՀ մյուս խոշոր քաղաքները: Ճանապարհին պատգամավորին միանում են աջակիցներն ու համախոհները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ