ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել՝ կոչ անելով որոշ դեպքերում բանկերում անհարկի հերթեր չստեղծել:
«Սիրելի հայրենակիցներ, թոշակն ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի:
Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաև բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են, օրինակ, սուպերմարկետներում: Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով»,- գրել է վարչապետը:
Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր եւ մասը դառնալ այսպիսի…
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, June 9, 2020