Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ստուգումներ է իրականացրել մի շարք դեղատներում: «Ալֆա ֆարմ» դեղատների մասնաճյուղերից մեկում ստուգումների ժամանակ պարզվել է, որ աշխատակիցներից մեկն աշխատանքային օրվա սկզբին ջերմաչափվելիս ջերմություն է ունեցել, սակայն շարունակել է իր աշխատանքը՝ սպասարկելով քաղաքացիներին:
Նա ասել է, որ թեպետ ջերմություն ունի, բայց ինքնազգացողությունը լավ է. «Այստեղ օդորակիչի հետ կապված մի քիչ խնդիր ունենք»,- նշել է աշխատակիցը՝ պարզաբանելով, որ հնարավոր է դա է ջեմության պատճառը:
Տեսչական մարմնի աշխատակիցների ներկայությամբ ջերմաչափվելու ընթացքում ևս աշխատակիցն ունեցել է 37 աստիճան ջերմություն:
Տեսչական մարմնի ստուգողները հորդորել են, որ դեղատան աշխատակիցը լքի աշխատավայրը և դիմի համապատասխան կառույցներին:
Տեսչական մարմնի աշխատակիցների խոսքով՝ դա ռիսկային է. «Եթե աշխատանքի վայրում աշխատակիցը ջերմություն ունի, նա պետք է լքի աշխատանքի վայրը, զանգահարի առողջապահության նախարարության թեժ գիծ, դիմի համապատասխան բժշկական կազմակերպություն՝ աշխտորոշում ստանալու ահամար»,- ասել է ստուգում իրականացնող տեսչական մարմնի աշխատակիցը: