«Գաղտնալսված Վանեցյանը քաղաքական պահանջներ ներկայացնելու իրավասությամբ օժտված չէ». Անդրանիկ Քոչարյան

Ես ընդհանրապես կադրային փոփոխությունները որպես դինամիկ պրոցեսի անհրաժեշտ գործիքակազմ միշտ համարել են շատ կարևոր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանապետի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի փոփոխություններին:

«Հիմա թե այդ փոփոխությունների պատճառները որտեղ են, դա արդեն ժամանակի ընթացքում տարբեր ձևաչափերով կներկայացվի հանրությանը: Երեկ ես որոշ մասով խոսել եմ: Երկրի վարչապետը որոշ փակագծեր ինքն է բացել:
Ուժային կառույցները՝ ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը ուղղակի գտնվում են վարչապետի ենթակայության տակ: Ինքն է տնօրինում այն ամբողջ ինֆորմացիան, թե այդ կառույցները որքանով են կատարել իրենց վրա դրված պարտականությունները և որքանով է դա բավարարում վարչապետին ու այդ կառույցների նկատմամբ մեր հասարակության պահանջներին»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ