ՌԴ արդյունաբերողների և գործարարների միությունն առաջարկել է կորոնավիրուսը հաղթահարածների համար պետական փոխհատուցման մեխանիզմ մշակել: Դա դիտարկվում է որպես կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքները հաղթահարելու միջոց, հաղորդում է «Известия»-ն:
Գործարարները նշում են, որ շնորհիվ բուժաշխատողների բավարար քանակի և հյուրանոցային ոլորտում առկա բավարար մահճակալային ֆոնդի, հնարավոր է հանգստյան տները և հյուրանոցները արդյունավետ ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Արդյունաբերողների և գործարարների միությունն առաջարկում է ֆինանսավորել այն հիվանդների հանգիստը, որոնք վարակվել են կորոնավիրուսային թոքաբորբով, ինչպես նաև փոխհատուցել բժշկական անձնակազմի ծախսերը:
Միությունում համոզված են, որ նման ձևով կթուլանա բժիշկների ծանրաբեռնվածությունը, իսկ բնակչության աշխատունակությունը արագ կվերականգնվի: