Ինչպես է կորոնավիրուսը ներթափանցում ուղեղի մեջ

COVID-19 հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսը ուղեղի մեջ ներթափանցում է նեյրոպիլին-1 սպիտակուցի միջոցով։ Այս մասին տեղեկացվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է վերատպումների bioRxiv գրադարանում։

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, COVID-19-ից մահացած պացիենտի դիահերձումը ցույց է տվել, որ նեյրոպիլին-1 բջջային սպիտակուցը (NRP1) ուղեղի մեջ կորոնավիրուսի ներթափանցման պատճառն է։ Մահացած պացիենտի հոտառության էպիթելերում եւ մազարմատներում հայտնաբերել են SARS-CoV-2-ով վարակված բջիջներ։ Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսը չի բազմանում ուղեղի բջիջներում, սակայն կարող է նպաստել դրանց մահվանը։

Մկների վրա արված փորձը հաստատել է գիտնականների հիպոթեզը՝ վիրուսի ներդրման ինտրաքթային միջոցի օգնությամբ նրանց հաջողվել է լաբորատոր պայմաններում COVID-19-ով վարակել փորձարկվող կենդանիներին։

Հետազոտողների խոսքերով՝ օրգանիզմի մեջ ներթափանցելու համար կորոնավիրուսը օգտագործում է նեյրոպիլին-1 եւ ACE-2 բջջային սպիտակուցները։ Վերջին բաղադրիչի օգնությամբ վիրուսի մասնիկները կպչում են վերին շնչուղիներին, որտեղ էլ սկսում են բազմացման գործընթացը։

Գիտնականների խոսքերով՝ արված եզրակացությունները կօգնեն մահացու հիվանդության դեմ պատվաստանյութեր ստեղծել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ