Կորոնավիրուսը բոլորովին էլ վերջին համավարակը չէ

Մարդիկ «իդեալական պայմաններ» են ստեղծել, որպեսզի վայրի բնությունից հիվանդությունները փոխանցվեն մարդուն եւ մեծ արագությամբ տարածվեն ամբողջ աշխարհով։ Այսպիսի կարծիք են հայտնել University of Liverpool-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

Ինչպես հայտնում է bbc.com-ը, էկոհամակարգերին մարդկանց միջամտությունը, օրինակ, անտառահատումը արագացնում է այդ վտանգավոր գործընթացները, նախազգուշացնում են գիտնականները։

Նրանք փորձել են հասկանալ, թե ինչպես եւ որտեղ են հայտնվում նոր հիվանդությունները, ինչպես նաեւ մշակեն համակարգ, որը կկարողանա կանխագուշակել, թե վայրի բնության ինչ հիվանդություններ են առավելագույն վտանգ ներկայացնում մարդկանց համար։

«Վերջին 20 տարիներին մենք բախվել ենք 6 լուրջ սպառնալիքների՝ SARS, MERS, Էբոլա, թռչնագրիպ եւ խոզի գրիպ:Մենք խուսափեցինք 5 փամփուշտից, բայց վեցերորդը մեզ հասավ: Եվ սա բոլորովին էլ վերջին համավարակը չէ, որին մենք բախվելու ենք: Հետեւաբար, մենք պետք է ավելի ուշադիր լինենք վայրի բնության մեջ հիվանդությունների հանդեպ»։

Իր գործընկերների հետ միասին Բեյլիսը մշակել է համակարգ, որը վերլուծում է հայտնի հիվանդությունների մասին լայնածավալ տեղեկատվությունը եւ պարզում է, թե դրանցից որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդկության համար։ Գիտությանը հայտնի հազարավոր մանրէների, մակաբույծների եւ վիրուսների շարքում համակարգը նույնականացնում է նրանց, որոնք կարող են վտանգավոր լինել մեզ համար։

Հայտնաբերելով պոտենցիալ վտանգավոր պաթոգենը՝ կարելի կիլինի ուժերը ուղղել դրա ուսումնասիրմանը եւ կանխարգելմանն ու բուժման որոնմանը դեռեւս մինչ այդ պաթոգենի հետեւանքով համավարակ կսկսվի։

Հետազոտողները հուսով են, որ իրենց կողմից մշակված համակարգը կօգնի առավել արդյունավետ բաշխել տարատեսակ հիվանդությունների ուսումնասիրման համար միջոցները եւ դրանով իսկ կանխել ապագա համաճարակները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ