«Իմ դեմ դատական հայցով նրանք սարսափելի հարվածեցին իրենց իսկ վարչապետին»․ Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարության անդամ պաշտպանության նախարարի կողմից ղեկավարվող պետական հիմնադրամը դատի է տվել ինձ զինծառայողների սոցապահովության հիմնադրամ չփոխանցվող միլիարդավոր դրամների վերաբերյալ իմ պատգամավորական հետաքննության ու խնդիրն անդադար բարձրաձայնելու համար։ Անշուշտ հանրության համար վաղուց ամեն բան պարզ է։

Ուրեմն իմ դեմ դատական հայցով նրանք սարսափելի հարվածեցին իրենց իսկ վարչապետին և դե ֆակտո դատի են տվել նաև Փաշինյանին, որովհետև հենց վարչապետի ինձ փոխանցված փաստաթղթում է գրված, որ «այս պահի դրությամբ հիմնադրամի նկատմամբ առկա է 1900000000 դրամի չկատարված պարտավորություն»։

Իսկ եթե սա իշխանության պատվերն է կոռուպցիայի դեմ պայքարում ու երկրի զարգացման գործում նրանց օգնել ցանկացող պատգամավորի նկատմամբ, ապա՝ առաջ Աստված, դուք ինքներդ եք ձևավորում ձեր այլընտրանքը ժողովրդի համար: Սկսեցի՜նք, դե հարձակվե՜ք։ Կհանդիպենք օգոստոսի 1-ին Սոցիալական շարժման խոստացված հանրահավաքին։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, բայց ի տարբերություն, երբեք չեմ խաբում բոլորիդ, ի դեպ, արդեն 10 տարուց ավել»։

Կառավարության անդամ պաշտպանության նախարարի կողմից ղեկավարվող պետական հիմնադրամը դատի է տվել ինձ զինծառայողների…

Posted by Տիգրան Ուրիխանյան on Monday, June 8, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ