Ծովասար գյուղում կորոնավիրոսով վարակված 16 քաղաքացի կա արդեն, որոնք բոլորը ազգակցական կապ ունեն միմյանց հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ծովասարի համայնքապետ Արտաշես Մխիթարյանը։
«4-ը հիվանդանոցում են, մյուսները՝ տանը։ Հիվանդանոցում գտնվողները իրենց լավ են զգում, երեքը շուտով կարծես պետք է դուրս գրվեն»,-ասաց համայնքապետը՝ նշելով, որ վարակի աղբյուր է հանդիսացել մի քաղաքացի, որը մասնակցել է Ձորագյուղում քառասունքի։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ պարետի որոշմամբ փակվել է ելքը Ձորագյուղ համայնքը, որտեղ կորոնավիրուսի 63 դեպք էգրանցվել։
Վարչապետը, խոսելով Ձորագյուղի փակման պատճառի մասին, նշել էր, որ մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի հետեւանքով Ձորագյուղում կորոնավիրուսի 63 դեպք է գրանցվել: Այդ 63-ից մի քաղաքացի էլ թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: