«Բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք». Արտակ Դավթյանի պարզաբանումը` կապված իր որդու հարսանիքի հետ

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պարզաբանումը լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ:

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:

Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Հիշեցնենք, որ Hraparak.am֊ի տեղեկություններով, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել հարսանիք անել։ Նորապսակները եղել են Գայանե Եկեղեցում, իսկ Բագրեւանդի առանձնատանը խնջույք է տեղի ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ