«Վերակենդանացման բաժանմունքները լիքն են». Փաշինյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բկ-ում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բկ: Նշենք, որ քիչ առաջ վարչապետը նախարարի հետ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում էր։

«Վերակենդանացման բաժանմունքները լիքն են»,- ասաց վարչապետը։

Վարչապետը մոտեցավ վերակենդանացման բաժանմունքի հիվանդներից մեկին, որը գոհ էր ԲԿ-ի անձնակազմից. «Ինձ մահացած վիճակում 2 օր առաջ հասցրել են այստեղ։ Հալալ է այս անձնակազմին։ Գոնե անուն-ազգանունն ասեք, որ ձեռքերը սեղմեմ։ Արտակարգ վերաբերմունք է»։

Վարչապետը դիմեց բժշկական անձնակազմին. «ՀՀ կառավարության եւ ժողովրդի անունով շնորհակալություն եմ հայտնում ձեզնից»։

Թորոսյան Փաշինյանին ներկայացրեց ԲԿ-ի արհեստական շնչառության սարքերը, շարժական ռենտգեն սարքերը։

Թորոսյանը նշեց, որ ԲԿ-ն սարքավորումների խնդիր ընդհանրապես չունի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ