ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելել է «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում։
Փաշինյանը ծանոթանում է հիվանդանոցի պայմաններին, շփվում է բժիշկների հետ։
Բժիշկներից մեկը վարչապետին հայտնեց, որ վերջին օրերին ընդունում են ավելի ծանր հիվանդների։
Հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը վարչապետին ներկայացրեց հիվանդանոցի զննման սենյակները, նմուշառումների սենյակը։
Նախարարն ու վարչապետն այցելեցին նաեւ հիվանդանոցին կից մի քանի օրում կառուցված մոդուլային հիվանդասենյակները։
«Մոդուլ գալիս են այն անձինք, որոնք մոտ կորոնավիրուս հաստատված չէ, սակայն եկել են թեստավորվելու»,- ասաց բժիշկներից մեկը։
«Հույս ունեմ՝ դիմանում եք։ Մեր հույսը դուք եք, դուք էլ մեզ վրա կարող եք հույս դնել»,- ներկա բժիշկներին դիմեց Փաշինյանը։
Հիվանդասենյակները ցուցադրվեցին, ներկայացվեցին մոդուլային շենքի 2 մուտքերը. շենքի մի կողմից մուտք են գործում պացիենտները, մյուս կողմից՝ բժիշկները։
Վարչապետը հանդիպեց նաեւ պացիենտների։
Պացիենտը հայտնեց, որ վարակվել է ամուսնուց. «Ամուսինս աշխատանքի վայրում է վարակվել, մենք էլ իրենից ենք վարակվել։ Ունեցել եմ միակողմանի թոքաբորբ։ Ամուսինս թեթեւ տարավ, միայն ես հոսպիտալացվեցի»։
Մեկ այլ վարակված քաղաքացու այցելեց Փաշինյանը, որը նշեց. «Տանն այլ անդամ չունեմ կորոնավիրուսով վարակված։ Դրական դինամիկա ունեմ»։
Հիվանդանոցի հետազոտման մասնաճյուղում վարչապետի և նախարարի ներկայությամբ քաղաքացիներից մեկը շնորհակալություն հայտնեց շտապ օգնության 17-րդ բրիգադից, մասնավորապես, բժիշկ Արամ Կարապետյանից։
Վարչապետը բժիշկներից հետաքրքրվեց, թե այսօր քանի հետազոտություն են արել, բժիշկը նշեց, որ արդեն 20-րդ հետզոտությունն է։
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում եմ։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, June 8, 2020