ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ կրկին հայտնեց՝ իրենց ընտանիքի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, ինչը նշանակում է՝ իրենք առողջացել են: Վարչապետը տեղեկացրեց՝ կեսօրից անցել է աշխատանքի՝ ամբողջ ծավալով:
Փաշինյանի խոսքով՝ վերջին օրերին հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ճեպազրույց պարետատան նիստից հետո։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, June 8, 2020