Նա Instagram-ի story հատվածում տեսանյութ է հրապարակել, որում նշում է.
«Շատ շատերն ինձ անձնական նամակ են գրում հարցերով և մեղադրանքով, որ մենք ամուսնալուծվել ենք։ Դա ճիշտ է։ Ես ձեզ շատ եմ խնդրում, որ չգրոհեք հարցերով։ Դա անձնական է։ Մենք պետք է ինքներս գլուխ հանենք իրավիճակից, և դուք չեք որոշելու` մենք ճի՞շտ ենք վարվել, թե՞ ոչ։ Սա անձնական է, բավական է գրոհեք»:
Նշենք, որ երեկվանից համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Գոհարն ու Վահիկն ամուսնալուծվել են, սակայն դիմահարդարը հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալուց: Նա հեռացրել է ամուսնու հետ վերջին բոլոր լուսանկարները բացի դրանից՝ ամուսնուն ջնջել է իր ընկերների ցանկից։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2016 թվականին, նրանք հարսանիքը կազմակերպել էին Հայաստանում։