Աշխարհում առաջին երկիրը վերացրել է կարանտինային բոլոր սահմանափակումները

Նոր Զելանդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը որոշել է վերացնել բոլոր սահմանափակումները՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդենը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքերով՝ չեղարկվելու են բոլոր սահմանափակումները, բացառությամբ սահմանների փակման: Երեքշաբթի՝ ժամը 00:00-ից սկսած, երկիրը կանցնի համազգային քառաստիճան տագնապի առաջին աստիճանին:

Դա նշանակում է, որ այդ պահից սկսած՝ բոլոր մասնավոր և պետական միջոցառումները կարող են անցկացվել առանց սահմանափակման, առևտրի և հյուրանոցային բիզնեսն աշխատելու է առանց սահմանափակման, ամբողջությամբ վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր կորոնավիրուսով վերջին հիվանդի առողջացման մասին: Վարակի նոր դեպքեր չեն գրանցվել երկրում արդեն 2 շաբաթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ