Սուրեն Պապիկյանը՝ վարչապետի արած պաշտոնանկությունների մասին

Անհանգստացնող ոչինչ չկա, դա բնականոն պրոցես է: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնանկությանը՝ նշելով, որ պաշտոնանկությունների պատճառները տարբեր են լինում:

Նա մանրամասնել է, որ առաջաիկայում վարչապետը կունենա ասելիք և կխոսի մանրամասների մասին՝ շեշտելով, որ պետական կառավարման համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էիք,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել էր, որ մի շարք կարևոր որոշումներ է կայացրել:

«Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար»,- գրել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ