Հունիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին՝ ժամը 10։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03, 8/863/266-54-58: Ավիատոմսի արժեքը՝ 9․800 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»,- ասված է տարածված հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ