Ոստիկանապետ Արման Սարգսյանը ազատվեց պաշտոնից

Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես հեռանում է պաշտոնից։ NEWS.am-ի հետ զրույցում նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին Արմեն Սարգսյանին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Թե, որն է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու պատճառը, այս պահին հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն այս պաշտոնում նշանակվել էր մարտի 19-ին։ Մինչ այդ նա շուրջ 6 ամիս ժամանակավոր ԱԱԾ տնօրենի պարտականություններն է կատարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ