Վարչապետ Փաշինյանը նախագահին առաջարկել է պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել զբաղեցրած պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում գրվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ։

ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանւթյան ծառայողներ են երեկ այցելել առանձնատուն եւ համապատասպան արձանագրություն կազմել: Մեր տեղեկություններով, ոստիկանների այցից հետո արարողությունը դադարեցվել է:

Արտակ Դավթյանն այսօր հանդես էր եկել պարզաբանմամբ, որում նշել էր, թե օրենքի առաջ բոլորն են հավասար եւ եթե որեւէ խախտում է արել՝ կկրի դրանից բխող պատասխանատվությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ