Հանրապետության նախագահի նստավայրում այսօր ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպվել երեխաների համար: Նախագահական նստավայրի հյուրերը մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաներն էին:
Փոքրիկների համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր՝ տարբեր խաղային համարներով: Մասնագետների օգնությամբ երեխաները սովորել են նաև տոնական խաղալիքներ պատրաստել, որից հետո սեփական ձեռքերով պատրաստված խաղալիքներով զարդարել են դահլիճի տոնածառը: Նրանց նաև նվերներ են հանձնվել:
Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նա զրուցել է երեխաների հետ, հարցրել նրանց հետաքրքրությունների, երազանքների մասին: