«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չմեկնաբանեց իր երեկվա գրառումը, չցանկացավ խոսել նաև Գ․ Ծառուկյանի հայտարարության մասին։
«Երբ աշխարհը կռիվ է տալիս համավարակի դեմ, կռիվ տալուց մեր ոտի տակ են ընկնում որոշ պսևդո ընդդիմադիրներ․․․ Հանրությունը շատ լավ գիտի՝ ինչի համար է այս ամենն արվում․ ընդամենը՝ իրենց միլիոնները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը պահելու համար»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ նոր քրգործեր կլինե՞ն, պատասխանեց՝ «կարող է կան, դեռ չգիտենք, չի հանրայնացվել»։