«Հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց՝ կորոնավիրուսի տարածման տեմպերով հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է: Նա նաև ներկայացրեց այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ