«Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում․Թողածդ էլ տուկի թելի կյանք է ունենում …»․ Դավիթ Գևորգյան

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը սոցկայքի իր էջում գրել է․

«Իսկապես, համավարակով պայմանավորված իրավիճակը կարելի է նմանեցնել պատերազմականին, ու այսպիսի իրավիճակում ներքաղաքական` իրականում անձնական ու խմբակային շահերի համար մղվող պայքարը դավաճանություն է: Այդպես էլ պետք է լիներ վաղ, թե ուշ:
2018 թվականի ապրիլ-մայիսից հետո երկրում ձևավորված ու զարգացող ժողովրդավարության, օրինականության ու պետականաշինության մթնոլորտում նրանք չեն կարող իրենց լավ զգալ, իսկ երկարաժամկետում չեն կարող քաղաքական գոյություն ունենալ:
Նրանց գաղափարաբանական էությունն է հակասում այդ ամենին: Եվ նրանց համար, իսկապես, բարդ ու նույնիսկ անհնար է հարմարվել իրավիճակին, երբ …

— ավազակապետական համակարգը փոխարինվել է օրինական, լեգիտիմ` ժողովրդի քվեով ձևավորված իշխանությամբ

— տարբեր հասցեներում իրար հետ պայմանավորվելու, իրար մեջ փայեր կիսելու փոխարեն պայմանավորվելու միայն մեկ սուբյեկտ կա` ժողովուրդը … ու կիսել չկա, փայեր չկան …

— բամփելու ու բամփվելու խաղի կանոնները փոխարինվել են օրենքի առաջ հավասարությամբ

— ուժեղ լինելը արդեն սեփական կենդանաբանական այգիդ չէ, վանդակներում փակված առյուծները ու թիկնազորդ չեն, այլ ժողովրդիդ սերը ու փոխադարձ հարգանքը:

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում: Թողածդ էլ տուկի թելի կյանք է ունենում …

Դիմադրելը անիմաստ է. օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար: Թալանված, գողացված ամեն դրամը վերադարձվելու է:

Ամեն ինչ լավ է լինելու…»։

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում …Իսկապես, համավարակով պայմանավորված իրավիճակը կարելի է նմանեցնել…

Posted by Դավիթ Գևորգյան / Davit Gevorgyan on Saturday, June 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ