Հայաստանում կգործի կորոնավիրուսի կասկածանքով անձանց ընդունման,ախտորոշման և տեղափոխման ևս մեկ կենտրոն

Հայաստանում կգործի կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ ընդունման, ախտորոշման և տեղափոխման (տրիաժ) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար»,- գրել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։

«Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը»,- գրել է Թորոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ