«Կառավարությունը 5 միլիարդ դրամ է հատկացրել շուրջ 1200 զինթոշակառուների». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների:

Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն ծառայության ընթացքում անհատույց բնակարան չստացած նախկին զինծառայողներին որպես պետական աջակցություն, բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրելու համար:

Որոշմամբ նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կառավարությունը 5 միլիարդ դրամ է հատկացրել շուրջ 1200 զինթոշակառուների բնակարանային հարցը լուծելու համար:

Կարող եմ վստահաբար ասել, որ զինթոշակառուներին բնակարանով ապահովելու հարցը մեռյալ կետից շարժվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ