Կորոնավիրուսային հիվանդությունը բավականին նամարդ հիվանդություն է, այն գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը։ Այս մասին ճեպազրույցում ասաց Արմենիա ԲԿ նյարդավիրաբուժական բաժնի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ուներ երկկողմանի թոքաբորբ և արդեն ապաքինվել է։
Նա նաև նշեց, որ երիտասարդների մոտ կորոնավիրուսային հիվանդությունն ընթանում է հեշտ, սակայն երիտասարդները կարող են վարակել․ ռիսկային խմբում գտնվող անձանց, որոնց բուժումը շատ աշխատատար է և երբեմն՝ անհնարին։