«Ամեն ինչով վարչապետն է զբաղվում, բա մարզպետներն ի՞նչ բանի են»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում անդրադարձավ սոցցանցերում վարչապետի ակտիվությանը: Պատգամավորը նշեց, որ երբ անձի դերը բարձրացվում է, ինստիտուտների դերը նվազում ու նվաստացվում է:

«Փոխանակ էդ ինստիտուտներն աշխատեին 80 օր, 80 օր հետո վարչապետը հերթերի լուսանկարներ է հրապարակում ու բանկերում հերթերը կարգավորվում են: Բա էդ քանի օրը էդ մարդիկ ի՞նչ էին անում: Մարզպետարանի աշխատողներն ու մարզպետներն ի՞նչ բանի էին, կարո՞ղ ա իմանաք: Այդ ամենով վարչապետը սկսել է անձամբ զբաղվել:

Բայց էդ անձամբ զբաղվելու արդյունքում նաև հիմա նկարներ են հրապարակվել, որոնք խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը: Եվ մենք չենք կարող ասել՝ բոլորս մի ընտանիք ենք, ժողովուրդ ջան, ոչինչ, որ ես ձեզ նկարել ու դրել եմ Ֆեյսբուքում: Չի կարելի նման բաներ անել»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ վարչապետը հասկացել ու նկարը հեռացրել է, իսկ մյուս օգտատերերը շարունակում են տարածել սքրինշոթը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ