«Մենք քննարկում ենք մի քանի սցենար, ընդ որում, քննարկում ենք այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները և տնտեսական հնարավոր բեռը: Այս համատեքստում էլ կկայացնենք համապատասխան որոշումներ»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ:
ՀՀ վարչապետի խոսքով՝ «Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհ գտնել»
Ամեն դեպքում, Փաշինյանը վստահեցրեց, քննարկվող սցենարներից մեկով կկայացվի որոշում: