Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը վարչապետ Փաշինյանին

Երևանի թիվ 114 դպրոցի շրջանավարտները NEWS.am-ի խմբագրություն են ուղարկել բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մայիսի 25-ին 114-ում նախատեսված էր ատեստատների հանձնում, որպեսզի կարողանայինք սահմանված ժամկետներում հայտագրվել։ Դպրոցում կար թվով 6 12-րդ դասարան և յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված էր առանձին ժամ։

Հասկանալով, որ մեր այդքան սպասված Վերջին զանգը չի կայանալու, ցանկացանք անակնկալ կերպով ասել մեր սրտի խոսքը՝ մեր սիրելի տնօրենին և փոխտնօրեններին, ովքեր, ելնելով իրավիճակից, չկազմակերպեցին մեզ համար այդքան սպասված տոնը և թույլ չտվեցին, որ մենք կազմակերպենք։ Մայրիկներին խնդրեցինք, որ մեր կողքին լինեն այդ կարևոր օրը։

Ցանկանում ենք հայտնել, որ յուրաքանչյուր աշակերտ ատեստատը ստանալուն պես դուրս է եկել սենյակից։ Մենք՝ աշակերտներս, դպրոց մտնելիս ջերմաչափվել ենք. ամեն ինչ եղել է հավուր պատշաճի՝ դպրոցը եղել է նախապես ախտահանված, չենք գտնվել սենյակում 7 րոպեից ավելի: Իսկ այն տեսանյութը, որը հրապարակվել է, տեսանկարահանվել է սենյակ մտնելիս։ Խնդրում ենք, որպեսզի ներողամիտ լինեք մեր հասուն կյանքի նախաշեմին կայացրած ինքնուրույն, ոչ այնքան ճիշտ որոշման համար, և չմեղադրել մեր տնօրենին՝ ընկեր Կոստանյանին, մեր իսկ ձեռնարկած և չստացված անակնկալի մեջ։

Հարգանքներով՝ 114 դպրոցի շրջանավարտներ»։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Երեւանի թիվ 114 դպրոցի շրջանավարտները վերջին զանգ էին նշում։

 

Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երեւանի 114 դպրոցի շրջանավարտները։Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, June 4, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ