«Քիչ առաջ խորը վշտով տեղեկացա, որ Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր…
Սիրելի՛ Սաթենիկ, քո հարազատների ցավը բոլորինս է, քանի որ բոլորս քեզ հետ պայքարում էինք կյանքիդ համար: Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին:
Դու միացար լեգենդար ազատամարտիկ և հրամանատար հորդ՝ Սամվել Սաֆարյանին, ով իր մատաղ կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին՝ հանուն քեզ, հանուն բոլորիս…
Ննջիր խաղաղությամբ…»,-այս մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այս պահին կա 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մահացել է մեկ քաղաքացի, որը 33 տարեկան էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Սաթենիկն էր հենց այդ 33-ամյա քաղաքացին։ Նա երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ։