Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ՝ ցայտաղբյուրների հարևանությամբ, ծառից կախված տղամադու դի կա:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ,այ մասին հայտնում է Shamshyan.com-ը
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, ոստիկաններն ու քնիիչնեը ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ս.-ի դին:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: