Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ведомости» պարբերականի ընթերցողների վարկածով տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել։ Միեւնույն ժամանակ պարբերականը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները «գունավոր հեղափոխություն» է անվանել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դրան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:

Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա»,- գրել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ