Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր գիշերվա ժամերին քաղաքում լսվում են հրավառության ձայներ:
«Խնդրի մասին պարբերաբար խոսում եմ ոստիկանապետի հետ, ամեն դեպքով կազմվում է արձանագրություն, սակայն հիմնականում չի հաջողվում բացահայտել իրավախախտներին: Ավելի արդյունավետ խնդրին լուծում տալու համար ունենք ձեր օգնության կարիքը:
Եթե հրավառության հեղինակները ձեր հարևաններն ու ծանոթներն են կամ պարզապես գիտեք, թե որտեղից է այս կամ այն հրավառությունն արձակվում, խնդրում եմ անմիջապես, գիշերվա ցանկացած ժամի ինձ տեղեկացնել դրա հասցեն կամ մոտավոր վայրը:
Տվյալները պարզապես ուղարկվելու են ոստիկանություն՝ դրանց ընթացք տալու նպատակով, իսկ հայտնողի անունը որևէ կերպ չի հանրայնացվելու»,- գրել է Գասպարյանը:
Սիրելի՛ էջմիածնեցիներ,Վերջին շրջանում գրեթե ամեն օր գիշերվա ժամերին քաղաքում լսվում են հրավառության ձայներ: Խնդրի…
Posted by Diana Gasparyan/Դիանա Գասպարյան on Thursday, June 4, 2020