ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
«Սիրելի հայրենակիցներ
Հարգելի գործընկերներ
Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Հարգանքով՝
Դավիթ Անանյան»,- ասված է Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Սիրելի հայրենակիցներ,Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել,…
Posted by Davit Ananyan on Thursday, June 4, 2020