Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների մի շարք մանկապարտեզներում։ Դավթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել՝ պարզելու նախօրոք տրված հանձնարարականների կատարումը։

Նշված մանկապարտեզներում կանոնների խախտումներ չեն արձանագրվել. ախտահանման, մանրէազերծման աշխատանքները կատարված են եղել, երեխաների ջերմաչափումը իրականացվել է օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ չեն եղել։

Տեղում արձանագրվել է, որ նախկինում գրանցված մի շարք թերություններ կարգավորված են. այն է՝ գորգերը և փափուկ խաղալիքները հավաքված են, օգտագործվող սպասքը՝ կարգի բերված։

Երեխաների առօրյան մեծ մասամբ կազմակերպված է բացօթյա տարածքներում՝ հետևելով ՀՀ կրթության տեսչական մարմնի տրված ցուցումներին:

Ստուգայցեր Երևանի Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների մի շարք մանկապարտեզներում։ Դավիթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել՝ պարզելու նախորոք տրված հանձնարարականների կատարումը։ Նշված մանկապարտեզներում կանոնների խախտումներ չեն արձանագրվել։

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Wednesday, June 3, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ