Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել կառավարության կազմն արձակելու վերաբերյալ։Այդ մասին փոխանցում է «БелТА» գործակալությունը։

Ինչպես հաղորդվում է, նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները քննարկվել են այսօր՝ հունիսի 3-ին, Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ:

Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ ընտրություններից առաջ թույլ չեն տա երկրում իրավիճակի ապակայունացում։

Բելառուսում ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 9-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ