Բացառիկ կադրեր. Ինչպես են երիտասարդները վնասում Երևան համայնքի մետաղական աղբամանները

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ յ հայտնվել հետևյալ գրառմամբ.

Մետաղական աղբամանները նույնպես վնասում են

Այսօր հրապարակած տեսանյութում, որտեղ երկու երիտասարդներ վառում էին Երևանի կենտրոնում տեղադրված չորս աղբամանները, քաղաքացիներից ոմանք առաջարկում էին գնել միայն մետաղական աղբամաններ։ Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ ձեռք է բերել 1000 հատ մետաղական աղբաման։ Սակայն, ինչպես երևում է ստորև ներկայացվող տեսանյութում, մետաղական աղբամանները նույնպես վնասում են։

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մայիսի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժին վարչական շրջանի ղեկավարից դիմում էր ստացվել, որ մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են վարչական շրջանի մի շարք փողոցներում տեղադրված աղբարկղերի պլաստմասսե կափարիչները:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի երկու բնակիչ, որոնցից մեկը, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրութուն:

Մետաղական աղբամանները նույնպես վնասում են

Մետաղական աղբամանները նույնպես վնասում ենԱյսօր հրապարակած տեսանյութում, որտեղ երկու երիտասարդներ վառում էին Երևանի կենտրոնում տեղադրված չորս աղբամանները, քաղաքացիներից ոմանք առաջարկում էին գնել միայն մետաղական աղբամաններ։ Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ ձեռք է բերել 1000 հատ մետաղական աղբաման։ Սակայն, ինչպես երևում է ստորև ներկայացվող տեսանյութում, մետաղական աղբամանները նույնպես վնասում են։❗❗❗ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։🚓 Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մայիսի 19-ին ոստիկանության Շենգավիթի բաժին վարչական շրջանի ղեկավարից դիմում էր ստացվել, որ մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են վարչական շրջանի մի շարք փողոցներում տեղադրված աղբարկղերի պլաստմասսե կափարիչները:Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի երկու բնակիչ, որոնցից մեկը, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրութուն:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Նախապատրաստվում են նյութեր:

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Wednesday, June 3, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ