Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումներին համաձայնել են մասնակցել կամավորները

Կամավոր զինծառայողները գնացել են բուժհաստատություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ կամավորները համապատասխան բուժզննում կանցնեն: Խոսքը պայմանագրային զինծառայողների մասին է:

Փորձարկումներին մասնակցելու պարտադիր պահանջն է, որ կամավորները չունենան քրոնիկ հիվանդություններ:

Փորձարկման ընթացքում պետք է որոշվի, թե որքանով է պատվաստանյութն անվտանգ և արդյոք կարող է հակամարմիններ առաջացնել վիրուսի նկատմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ