Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական կառույց է պետք․ Հայկ Մանասյան

Մենք հիմա գտնվում ենք մի պրոցեսի մեջ, որն անխուսափելի է, բնական է, և հիմա մեզ հետ ավելի վատ պրոցեսներ են կատարվում, բայց մենք բոլոր խնդիրները դրել ենք մի կողմ ու տեսնում ենք, որ կորոնավիրուսից մահերը շատ են: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե չկա այնպիսի կառույց, որը կարողանա մարդկանց խելքի բերել:

«Վարչապետը նույն ժամանակ խոստովանում էր, որ ինքը կորոնավիրուսով է վարակվել, որն էլ նշանակում է, որ վարչապետին շրջապատող թիկնապահները, թիկնազորը, բանակը, Կառավարության ամենաուժեղ կոնսուլտանտները վարչապետի կողքին էին, բայց նա էլ կորոնավիրուս ունի: Ինչի՞ մասին է խոսքը: Սա ամենապարզ օրինակն է, որ իրավիճակը անվերահսկելի է»,- ասաց նա:

Մանասյանը նշեց, որ համավարակը գտնվում է ծաղկման փուլում: Բժիշկը զուգահեռներ տարավ նաև այլ հիվանդությունների հետ, որպեսզի մարդիկ միայն կորոնավիրուսի վտանգների մասին չմտածեն, այլ նաև տեսնեն, թե ինչ հիվանդություններից կարող են մարդիկ մահանալ:

Մանասյանը նշեց, որ այս պահին մեզ պետք է հզոր առողջապահական կառույց․ «Ասում է՝ չկա ուժային կառույց, պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական կառույց է պետք»:

Բժիշկի խոսքով՝ այստեղ խնդիրը ոչ թե կորոնավիրուսն է, այլ այն, որ կորոնավիրուսը տարածվում է, որի համար առողջապահական համակարգն է պատասխանատու, քանի որ հիմա տեսնում ենք, որ կորոնավիրուսից մահանում են այն մարդիկ, որոնք ուղեկցող հիվանդություններ են ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ