Աննա և Հրաչյա Հակոբյանների պատասխան քայլը Միքայել Մինասյանին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու նրա եղբայրը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դատական հայց են ներկայացրել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ։

Հակոբյանները պահանջում են, որ Մինասյանը հրապարակային ներողություն խնդրի, հրապարակայնորեն հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցի պատճառված վնասը:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքի` հայցը ներկայացվել է հունիսի 1-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանն իր տեսանյութում հայտարարել էր, թե Հրաչյա և Աննա Հակոբյանների համաձայնությամբ իրականացվում է մաքսանենգ ծխախոտի արտահանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ