Բանակում կորոնավիրոսով հիվանդներ կան, նրանք գտնվում են հսկողության ներքո: Խորհրդարանում պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված զինծառայողների մեծ մասը պայմանագրային են, նրանք մեկուսացված են: Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց, որ վիճակը վերահսկելի է, զինված ուժերը որևէ բանի պակաս չունեն:
Գ.Բալայանը շնորհակալություն հայտնեց ժամկետային զինծառայողների ծնողներին՝ արձակումների վրա դրված սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու համար: