«Արփին փորձում է որոշել, թե արդյոք Մոլլին դրական է․..». վարչապետ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Արփին փորձում է որոշել, թե արդյոք Մոլլին դրական է։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասշտաբային դեպքերին, որոնց լուսանկարները հրապարակել է իր էջում: Փաշինյանի խոսքով՝ աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որը կկարողանա կարգավորել այսպիսի մասշտաբայնություն ունեցող հարցը:

«Վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը և խնդրի մասշտաբը ճիշտ չներկայացնելու համար, որովհետև էն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, ուղղակի կատաստրոֆա է:

Բայց աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որն ի վիճակի լինի էս մասշտաբի խնդրի առնչվել և լուծել էդ հարցը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ մեր ոստիկանության անձնակազմը առնվազն 4-5 անգամ պետք է մեծ լինի, որ կարողանա լուծել խնդիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ