Դեկտեմբերի 27-ի առավել ուշագրավ լուրերը

MediaNews-ը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆանտաստիկ գոլ խփեց «Սանդերլենդի» հետ խաղում, պատմել է, թե ինչպես է որոշել այդ պահին «կարիճի հարված» կիրառել։ Միաժամանակ, Մխիթարյանի թիմակից Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել էՄխիթարյանի խփած ֆանտաստիկ գոլը։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր հերթին նշել է, որ Հենրիխը լիովին բացվել է և հասկացել տարբերությունն իր և ունեցած այլ մարզիչների միջև։
  • ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գործող կոռուպցիոն սխեման։

  • Facebook–ում հրապարակված Երևանի Սբ. Կաթողիկե եկեղեցու ապակեպատ մուտքի լուսանկարը դարձել է մեծ քննարկումների առարկա։ Շատերը նշում են, որ այդ գաղափարը չի համապատասխանում շինության ընդհանուր ճարտարապետությանը։ Այս հարցը մեկնաբանել է Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տ. Եսայի քահանա Արթենյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ