Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսերենով գիրք է գրել, որը կրում է «Կյանք և ազատություն» խորագիրը։ Դրանում ներկայացված է Քոչարյանի կյանքն ու գորունեությունը։ Քոչարյանը մանրամասն նկարագրել է Հոկտեմբերի 27-ը։
Ահաբեկիչներին տեղափոխելուց հետո մի րոպեով մտա դատարկ դահլիճ: Տեսա արյունն ու գնդակների հետքերը և անմիջապես գնացի պաշտպանության նախարարություն:
Այնտեղ առաջվա պես բազմամարդ էր: Հավաքվածների մեջ տեսա նաև նրանց, որ պաշտոնների պահանջով գիշերն այցելել էին ինձ: Ներսս եռում էր, կարեցածի չափ զսպում էի կատաղությունս, բայց մեկ է՝ պոռթկում էր՝ արտահայտվելով ձայնի խստությամբ ու, գուցե, դիմախաղով: Ասացի.
– Իրավիճակը հանգուցալուծվեց: Հանցագործները հանձնվել են, ձերբակալված են: Բայց ես բացարձակ չեմ հասկանում, թե այստեղ՝ ձեզ մոտ, ինչ էր կատարվում այս ամբողջ ընթացքում: Այդ ի՜նչ ցուցակի գաղափար էր:
Ընդհանրապես, ինչպե՞ս կաող էր նման բան տեղի ունենալ: Բարդագույն գործողության ամենաթեժ պահին, երբ ես զբաղված եմ պատանդներին ազատելով, երբ Վազգեն Սարգսյանի դին դեռ չի սառել, դուք՝ ձեզ առաջնորդ համարող մարդիկ, արդեն կռվում եք պաշտոնների համար: Արդեն որոշե՜լ եք՝ ով է գրավելու նրա տեղը: