Գիտնականներին հաջողվել է լաբորատոր մկներին կորոնավիրուսով վարակել

Չինացի գիտնականները լաբորատոր մկներին կորոնավիրուսով վարակման միջոց են գտել: Տվյալ տեղեկությունը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնագործելու եւ թեստավորելու հարցում, հաղորդում է Cell Host & Microbe ամսագիրը:

Լաբորատոր մկներին կորոնավիրուսով վարակել հաջողվել է CRISPR/Cas9 տեխնոլոգիայի շնորհիվ: Գիտնականները հաջողվել է վարակել մկներին շնչառական օրգանների եւ ստամոքսի միջոցով:

Հաջող փորձից հետո գիտնականները ֆիքսել են կենդանիների թոքերում, շնչափողում եւ ուղեղում վիրուսային ռիբոնուկլեինաթթվի ռեպլիկացիա:

Վարկումից հետո մկների մոտ հայտնաբերվել են ինտերստիցիալ թոքաբորբ եւ ցիտոկինային հողմ՝ խնդիրները, որոնք արտահայտվում են կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ: կենդանիների շրջանում մահվան դեպքեր չեն նկատվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ