«Սպասում եմ իմ պինգվինի հետ հանդիպմանը». հղի Գոհար Ավետիսյանը ցույց է տվել կլորացած որովայնը

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը հղիության վերջին շրջանում է։ Նոր լուսանկարի մեկնաբանություններում աստղը խոսոտովանել է, որ արդեն չի կարողանում համբերել, թե երբ է մայր դառնալու։

Գոհարը հետեւորդներին զարմացրել է որովայնին արված պատկերով. կոսմետիկ միջոցների օգնությամբ նա փոքրիկ պինգվինի է նկարել։

Բլոգերը հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Այնքան եմ սպասում իմ պինգվինի հետ հանդիպմանը: Առաջին լուսանկարը՝ հղիները Instagram-ում, երկրորդը՝ կյանքում»։

Հետեւորդներին դուր է եկել հղի աստղի նուրբ կերպարը։ Նրանք Գոհարին ու նրա ապագա որդուն լավագույնն են մաղթել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ